Թուրքական ինքնաթիռին ավտոմեքենա է բախվել
Թուրքական ավիաուղիների Բոինգ 777 ինքնաթիռին ավտոմեքենա է բախվել:
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից պետք է ուղևորվեր Բրազիլիայի Սան Պաուլու, սակայն սպասարկող մեքենաներից մեկը բախվել է դրան, ինչի հետևանքով ինքնաթիռը վնասվել է:
Ինքնաթիռում գտնված 256 ուղևորները Բրազիլիա մեկնել են այլ ինքնաթիռով: Թուրքական ավիաուղիներից պարզաբանել են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ ընկերության աշխատակիցները փորձել են ինքնաթիռում տեղավորել ուղեբեռները:









