Առաջին անգամ բրիտանական մարտական նավի հրամանատարը կին է դարձել

18:14 • 22.05.12

Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի պատմության մեջ առաջին անգամ խոշոր մարտական նավի հրամանատար կին է դարձել, հայտնում է Guardian-ը: Թագավորական նավատորմի ողջ պատմության ընթացքում` 450 տարվա մեջ առաջին անգամ 40-ամյա Սառա Ուեսթը ստանձնել է Portland արագընթաց հածանավի հրամանատարությունը:


Ուեսթը պրոֆեսիոնալ մարտական սպա է: 2003թ.-ին մարտին նա մասնակցել է Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի` Իրաք ներխուժմանը:

 

«Նավատորմում շատ են եղել կին ծառայողներ, սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել նման կարիերա անել: Սա զգալի առաջընթաց է»,- Guardian-ը մեջբերել է թագավորության ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը:
 

Կապիտան Ուեսթի հրամանատարության տակ կլինի 185 զինվորական: Հածանավը կուղարկվի Պարսից ծոց կամ Հարավային Ատլանտիկա` մարտական հերթապահություն իրականացնելու: