Վանա կատուները ծանր են տանում Թուրքիայի վերջին երկրաշարժերը և փորձում ինքնասպան լինել

14:39 • 22.05.12

Վանում տեղի ունեցող երկրաշարժերը բացասաբար են ազդել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վրա: Վանա կատուներն այդ պատճառով դեպրեսիայի մեջ են, հայտնում է «Դողան» գործակալությունը:
 

Երեկ Վանի 5 հարկանի շենքերից մեկի տանիքից Վանա կատուն նետվել է` ցանկանալով վերջ տալ կյանքին, սակայն միայն ոտքն է կոտրել: Նրան տեղափոխել են Վանի անասնաբուժական հիվանդանոց:

 

Վանի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի պրոֆեսոր Աբուզեր Թաշը մեկնաբանելով տեղի ունեցածը ասել է, որ երկրաշարժերի հետևանքով կատուների մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել:

 

«Հենց այդ խնդիրների պատճառով, երբ երկար ժամանակ մնում են փակ տարածքում, սկսում են անհանգստանալ: Սա մեր մոտ գրանցվող առաջին դեպքը չէ: Երկրաշարժից հետո շատ կատուներ են իրենց նետել բարձր տեղերից և վիրավորվել են»,- ասել է նա:
 

Մեկ այլ դեպքում Փամուք (Բամբակ) անունով 3-ամյա կատուն կրկին ցած է նետվել 5-րդ հարկից և վնասված ոտքով տեղափոխել հիվանդանոց:
 

Պրոֆեսորը Վանա կատուներ պահող ընտանիքներին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել իրենց կենդանիների հանդեպ: