«Սթար-22» սուպերմարկետի վաճառողուհին գողացել է գործընկերուհու հեռախոսը

10:51 • 31.05.12

Երեկ՝ մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Սթար-22» սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել սուպերմարկետի 22-ամյա վաճառողուհուն:

 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, աղջիկը խոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ մայիս ամսվա սկզբին սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է իր աշխատանքային ընկերուհու «Սամսունգ Դուոս» տեսակի բջջային հեռախոսը:

 

Կատարվում է հետաքննություն: