Գյումրիում «ՎԱԶ 2106»-ը և «Օպել Վեկտրա»-ն բախվել են իրար, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

10:35 • 31.05.12

Այսօր՝ մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել Արթիկ քաղաքի բնակիչ 72-ամյա Մելիքսեթ Պողոսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ՕԼ 628 համարանիշի և Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 29-ամյա Արթուր Բաղդասարյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի Т 660 АН համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներն ու ուղևորներ 71-ամյա Դարիկո Պողոսյանն ու 23-ամյա Վարդան Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 2–րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հերթապահ խումբը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Պողոսյաններն ամուսիններ էին, իսկ Բաղդասարյանները՝ եղբայրներ։