Նոյեմբերյանում վրաերթի է ենթարկվել 10-ամյա տղա
10:44 • 31.05.12
Մայիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կողբ գյուղի «Ավագի ձոր» թաղամաս տանող ճանապարհին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առիթով կատարվում է քննություն:
Placeholder









