Կատարի մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի գործով նախարարի դուստր է ձերբակալված

04:11 • 31.05.12

Կատարի ոստիկանությունը ձերբակալել է երկրի մշակույթի նախարար Իմրան ալ-Կուվեյրիի աղջկան, 19 մարդու, այդ թվում՝ 13 երեխաների կյանք խլած Դոհայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով: Հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Քուվեյթի QNA գործակալությանը:

 

Իմրան ալ-Կուվեյրին առևտրի կենտրոնի տարածքում գործող մանկական սենյակի սեփականատերն է, որտեղից և սկսվել է հրդեհը:

 

Կատարի իշխանությունների հրամանով կձերբակալվեն նաև առևտրի կենտրոնի 3 մենեջերները, ինչպես նաև սեփականատերը:

 

Բոլոր զոհված երեխաները օտարերկրյա քաղաքացիներ էին` Ճապոնիայի, Ֆիլիպինների, Իտալիայի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի: