Չավեսը տուն է նվիրել Twitter-ի իր հաշվի 3 միլիոներորդ բաժանորդին

10:22 • 31.05.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Twitter-ի իր միկրոբլոգին բաժանորդագրված 3 մլն-րդ օգտատիրոջը բնակարան է նվիրել, հայտնում է մեքսիկական Milenio-ն:

 

Օգտատիրոջը՝ 19-ամյա Նատալյա Վալդիվեսոյին, տուն է հատկացվել Մարգարիտա հանգստավայր կղզում:

 

Նվերի առիթով Նատալյայի մոտ ներկայացուցչական պատվիրակություն է եկել՝ պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ: Վերջինս ասել է, որ այս քայլը «ցույց է տալիս Չավեսի սերն իր ժողովրդի հանդեպ»:

 

Ի պատասխան բնակարանի տիրուհին անսահման սեր է խոստովանել Չավեսին՝ ասելով. «Ես սիրում եմ նրան, հղում եմ համբույրներս, որոնք պետք է օգնեն նախագահին ապաքինման և ոգու ամրության պահպանման գործում»:

 

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Նատալյան առաջին անգամ չէ, որ արժանանում է Չավեսի բարեհաճությանը. 7-ամյա հասակում Չավեսի միջնորդությամբ նա վիրահատվել է՝ ազատվելով ազդրի բնածին արատից: