ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ սիրիական քիմիական զինապահեստների գրավումն է նախապատրաստում

03:28 • 31.05.12

Ամերիկյան զինուժը դաշնակիցների հետ Հորդանանում զորավարժություններ է անցկացրել, որոնց շրջանակներում այլ խնդիրների շարքում կենտրոնական դեր է խաղացել հարևան Սիրիայում ռազմական գործողությունների վարման մեթոդների մշակումը, հաղորդում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականը:

 

Պարբերականի տվյալներով, 19 երկրների զինծառայողներ մասնավորապես մարզվել են սիրիական քիմիական զենքի պահեստները գրավելու և պաշտպանելու ուղղությամբ:


Զորավարժություններին մասնակցել է մոտ 12 հազար զինծառայող ԱՄՆ-ից, Բահրեյնից, Եգիպտոսից, Իրաքից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Լիբանանից, Պակիստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրալիայից և այլ պետություններից:


Նախօրեին Սիրիայի ապստամբական «Ազատ բանակի» բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ընդդիմությունը իր առաջնահերթությունն է համարում քիմիական զենքի պահեստների նկատմամբ վերահսկողության հաստատումը: Նրա խոսքով, անմիջապես Ասադի ռեժիմի տապալումից հետո, այդ պահեստները հատուկ հսկողության տակ կառնվեն, որը զանգվածային ոչնչացման այդ միջոցները ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում չհայտնվեն:

 http://www.haaretz.com/polopoly_fs/1.433111.1338268548!/image/2092728766.jpg_gen/derivatives/landscape_300x173/2092728766.jpg