Մահ քիմիական տանկերում. Չինաստանում ավտոլվացման կետի աշխատակիցներ են զոհվել
Չինաստանի Հունան նահանգում տանկեր լվանալու ընթացքում ավտոլվացման կետի 3 աշխատող մահացել, ևս 1-ը հոսպիտալացվել է, հաղորդում է Associated Press-ը:
Աշխատողների մահվան պատճառը քիմիական տանկերի գազերից ստացած թունավորումն է: Նրանք պետք է անվտանգության կանոնները պահպանեին և համապատասխան դիմակներ կրեին տանկերը լվանալու ընթացքում, սակայն անտեսել են այդ կանոնները:
Պատահարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք հագնելով հատուկ դիամակներ, կարողացել են դուրս բերել զոհվածների դիակները:









