Արամի փողոցում 53-ամյա տղամարդը մնացել է երկաթբետոնե պանելի տակ

09:37 • 31.05.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 30-ին՝ ժամը 12.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել:


Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով:
Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից` 1959 թ. ծնված Արմեն Բարսեղյանը:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում են գտնվել Երևանի փրկարարական վարչության և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի օպերատիվ խմբերը:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: