Պայթյուն Աֆղանստանում. 5 զոհ

12:50 • 31.05.12

Աֆղանստանի Կանդահար նահանգի Արգիստանի շրջանում ահաբեկիչ մահապարտի գործադրած սարքի պայթյունի հետևանքով 5 ոստիկան է զոհվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Տեղական իշխանությունների հաղորդմամբ` ևս 6 իրավապահ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ենթադրվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը կստանձնի «Թալիբան» շարժումը: