Սիրիական զորքերը այսօր գնդակոծել են Հուլան. ակտիվիստներ
Սիրիական զորքերը գնդակոծում են Հուլան՝ սիրիացի ակտիվիստների հայտարարությանը հղում կատարելով՝ հայտնում է Foxnews-ը:
Ըստ Լոնդոնում գործող Սիրիայի Մարդու իրավունքների դիտանոց և Տեղի համակարգող հանձնաժողով կառուցների տվյալների՝ այսօր Հուլան գնդացիրների թիրախ է եղել:
Երկու խմբերը պնդում են, որ դիպուկահարը նաև մի երիտասարդի է սպանել Հոմս նահանգի Հուլա շրջանում, որտեղ մայիսի 25—26-ին 108 մարդ էր սպանվել՝ նոր փակուղային վիճակ ստեղծելով Սիրիայի ճգնաժամի շուրջ:









