Սիրելի սուպերհերոսին նմանվելու համար բրազիլացին մարմինը կանաչ է ներկել (լուսանկարներ)

12:21 • 31.05.12

Բրազիլացի լողորդ 35-ամյա Էնրիկե դուշ Սանտուշը ամերիկյան հայտնի Հալկ սուպերհերոսին նմանվելու նպատակով մարմինն անբողջությամբ կանաչ է ներկել, տեղեկացնում է բրիտանական Sun-ը:

 

Համացանցում հայտնված լուսանկարներից մեկում երևում է, որ Սանտուշին մի կին է ներկում: Երիտասարդի հավաստմամբ` այդ կինն իր ընկերուհին է, սակայն ինչպես ավելի ուշ պարզվել է` նա նորընծա Հալկի մայրն է, ով ցանկացել է որդուն ուրախություն պարգևել:

 

Ինչպես պարբերականը նկատում է` Սանտուշն ըստ էության այնքան էլ նման չէ իր սիրելի հերոսին: Ցավալին այն է, որ կանաչ ներկը դեռ երկար կպահպանվի նրա մարմնին: