Հրաձգություն Ինդիանապոլիսում. 1 զոհ
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքի բնակելի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբզոհվել է 1, վնասվածքներ ստացել 3 մարդ:
Սպանությունից հետո հանցագործը ինքնասպանության փորձ է արել` կրակել է ինքն իր վրա: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն:









