Ղազախստանի և Չինաստանի սահմանին հրդեհից 12 մարդ է զոհվել

11:14 • 31.05.12

Ղազախստանի Ալմաթիի մարզի` Չինաստանի հետ սահմանամերձ հատվածում բռնկված հրդեհի հետևանքով 12 սահմանապահ է զոհվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչների հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, որում ներառված են իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները:

 

«Մենք տեղեկություն են ստացել, որ արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ չենք կարող ստույգ ասել, թե հրդեհի հետևանքով քանի մարդ է զոհվել»,- նախապես հայտնել էին ԱԱՀ-ից:

 

Ինչպես նշում են ղազախական լրատվամիջոցները` հայտնաբերված սահմանապահների դիակների կողքին չի եղել նրանց ծառայողական զենքերը: