Բողոքի խոշոր ակցիա Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան ժամը 9-ից Սևանի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ 3000 աշխատակիցներ բողոքի ակցիան են կազմակերպվել կապված տոնավաճառի հարևանությամբ կառուցվելիք շինության հետ: Ինչպես Tert.am–ին բողոքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ մասնակիցները պատի վրայից պոկեցին կառուցապատողի կողմից տեղադրված ցուցանակը։ Շինարարության թույտվությունը տրվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Այս պահին բողոքող քաղաքացիների թիվն ավելանում է:
Նշված փողոցում տրանսպորտային միջոցների տեղաշարժը ամբողջությամբ դադարեցվել էր, անգամ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չկարողացան բացել ճանապարհը: Ավելի ուշ ճանապարհը բացվեց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը վերականգնվեց։ Բայց ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե քաղաքային իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը, ապա իրենք նորից նույն գործողություններն են անելու՝ ընդհուպ իրենց բողոքի ակցիան են շարունակելու նախագահի նստավայրի առջև։
Ակցիայի մասնակիցները նշում են նաև, որ յուրաքանչյուր ընտանիք ունի 3-4 շունչ և նման շինության կառուցվելու դեպքում իրենք հավատացած են, որ կկորցնեն իրենց միակ եկամտի աղբյուրը: Հարևանությամբ կա նաև ավտոլվացման կետ, ինչի ապամոնտաժման համար և քաղաքացիները բողոքում են:
Նրանք ասում էին նաև, որ իշխանությունները ասում էին «Հավատանք, որ փոխենք», բայց եթե նման ձևով շարունակի, ոչ կահավատանք, ոչ էլ կփոխենք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









