Հայտնաբերվել է կործանված Sukhoi Superjet-100-ի 2-րդ «սև արկղը»
Ինդոնեզիայում ռուսաստանյան Sukhoi Superjet-100-ի կործանման վայրում` Սալաք լեռան ստորոտում, աշխատող փրկարարները գտել են ինքնաթիռի 2-րդ «սև արկղը»: Փրկարար-որոնողական թիմի ներկայացուցչի խոսքով պարամետրերի ինքնագրիչը անվնաս է և չի վառվել:
Гражданские самолеты Сухого ընկերությունից, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հայտնել են, որ շուտով ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ զբաղվելու են դրա ուսումնասիրությամբ:
Առաջին սև արկղը հայտնաբերվել էր մայիսի 16-ին, իսկ 2-րդը գտնելու հույս արդեն չկար: Առաջին սև արկղը ևս անվնաս էր գտնվել և հնարավոր էր եղել ստանալ անհրաժեշտ տեղեկությունները, սակայն թռիչքի տեխնիկական պարամետրերը ֆիքսված են երկրորդ արկղում, որի տվյալների համադրումը կամբողջացնի ավիավթարի պատկերը:









