Բերման են ենթարկվել՝ սահմանն ապօրինի հատած ու ապօրինի զենք, ռազմամթերք իրացնողը

10:45 • 31.05.12

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել երկու հետախուզվողների:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, նշված օդանավակայանից բերման են ենթարկել 1951 թ. ծնված Գրիգոր Սահակյանին, որը 2007 թ. փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

 

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողները մայիսի 30-ին՝ ժամը 08.15-ին, Չարենցի փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Շալիկո Մանուչարյանին, որը 2010 թ. նոյեմբերի 4-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: