Մեքսիկայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

14:10 • 01.07.12

Մեքսիկայում այսօր համընդհանուր ընտրություններ են: Ինչպես հայտնում է svobodanews.ru-ն, նախագահից զատ, մեքսիկացիները պետք է ընտրեն պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների անդամների, մի շարք նահանգների նահանգապետերի ու Մեխիկոյի քաղաքապետին:


Նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու: Հարցումների համաձայն` հաղթելու մեծ շանսեր ունի ընդդիմադիր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության անդամ Էնրիկե Պենյա Նյետոն:

 

Նրա հիմնական մրցակիցներն են իշխող «Ազգային գործունեություն» կուսակցությունը ներկայացնող Խոսեֆինա Վասկես Մոտան ու ձախ ուժերի ներկայացուցիչ Անդրես Լոպես Օբրադորը:


Նախագահը կընտրվի 6-ամյա ժամկետով: Նախընտրական շրջանի հիմնական թեմաներից մեկը եղել է նարկոմաֆիայի դեմ պայքարը: