Իսլանդիայի նախագահը վերընտրվել է պաշտոնում 5-րդ անգամ

10:29 • 01.07.12

Իսլանդիայում հունիսի 30-ին անցկացված նախագահական ընտրություններում 5-րդ անգամ անընդմեջ հաղթանակ է տարել Օլավյուր Ռագնար Գրիմսոնը, հաղորդում է Agence France-Presse-ը:


Նախնական տվյալներով` Գրիմսոնի օգտին քվեարկել է ընտրողների 52.5%-ը: Գործող նախագահի մրցակիցն է եղել 37-ամյա լրագրողուհի Տորա Առնորսդոթիրը, ով հավաքել է 33.2% ձայն և արդեն ընդունել է իր պարտությունը:

 

69-ամյա սոցիալիստ Օլավյուր Ռագնար Գրիմսոնը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1996 թ.-ից: Իսլանդիայի նախագահը, հիմնականում, արարողակարգային գործառույթներ է իրականացնում: Սակայն նա իրավունք ունի վետո դնել խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագծերի վրա: