Քենիայում եկեղեցիների վրա կատարված հարձակումների զոհերի թիվը հասել է 16-ի
Քենիայի արևելյան Գարիսա քաղաքի երկու եկեղեցիների վրա կատարված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին, սակայն հայտնի է դարձել, որ որոշ վիրավորներ մահացել են հիվանդանոցի ճանապարհին:
«Ֆրանս Պրես»-ը հայտնում է նաև, որ ահաբեկչությունների հետևանքով 40 մարդ վիրավորվել է: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանության տվյալներով` ծայրահեղականների հարձակմանն են ենթարկվել կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները: Ահաբեկիչները նռնակներ են նետել երկու եկեղեցիների այցելուների ուղղությամբ ու կրակահերթ բացել հրազեններից:









