Իրանը կոչ է անում ՕՊԵԿ-ին արտահերթ նիստ հրավիրել
Իրանի նավթային արդյունաբերության նախարար Ռոստամ Քասեմին Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԵԿ) արտահերթ նիստ հրավիրելու և «սև ոսկու» նավթարդյունահանումը կրճատելու կոչ է արել` մեկ բարելի դիմաց 100 դոլարից պակաս գնի կապակցությամբ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
«Մենք խնդրել ենք ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարին արտահերթ նիստ գումարել, քանի որ գները (նավթի) խելքից դուրս են դարձել»,- ասել է Քասեմին:
Նրա խոսքով` հունիսի 14-ին կայացած ՕՊԵԿ-ի վերջին նիստում որոշում էր ընդունվել, որ նավթարդյունահանման ընդհանուր քվոտան պետք է կազմի օրական 30 մլն բարել, սակայն ներկայում կազմակերպության անդամ երկրների նավթարդյունահանման ծավալներն արդեն հասել են օրական 33 մլն բարելի:
ՕՊԵԿ-ը որոշել է, որ բարելի դիմաց 100 դոլարից պակաս գինը հասել է «կրիտիկական մակարդակի», այդ իսկ պատճառով անհրաժեշտ է արտահերթ նիստ անցկացնել` չսպասելով դեկտեմբերին կայանալիք նիստին:









