Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարված

16:16 • 01.07.12

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել նվազագույնը 13 մարդու կյանք խլած հզոր փոթորկի պատճառով,  այս մասին հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ ավելացնելով, որ ռեժիմը կգործի 15 օր։  


 

Ուժեղ փոթորիկն առանց լույսի է թողել մոտ 440.000 բնակչի: Էներգամատակարարման համար պատասխանատու The Potomac Electric Power Company-ն զգուշացրել է, որ վթարային աշխատանքները կտևեն մոտ 7 օր:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով այժմ գտնվում է Մերիլենդ նահանգի Քեմփ-Դևիդում գտնվող իր կեցավայրում, հեռախոսով քննարկել է իրավիճակը տարերքից առավել տուժած նահանգների` Վիրջինիայի, Օհայոյի և Արևմտյան Վիրջինիայի ղեկավարության հետ:

 

ԱՄՆ Նախագահն Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին` տարերքի հետևանքները վերացնելու համար: