Բելգիայում և Գերմանիայում հետմահու արդարացրել են կախարդներին և վհուկներին
Գերմանիայի և Բելգիայի իշխանությունները արդարացրել են տեղի բնակիչներին, ում 17-րդ դարում եկեղեցին մեղադրել էր կախարդության մեջ և այրել խարույկի վրա:
Մասնավորապես, նման քայլեր են ձեռնարկել Նյուպորտ բելգիական առողջարանի քաղաքապետարանը՝ ողբերգական սխալ համարելով 1602-1652թթ 17 կենդանի մարդկանց խարույկի վրա այրելու փաստը։
Նախաձեռնությանը հետևել է նաև գերմանական Քյոլնի քաղաքային խորհուրդը, որը նույնպես սխալ է համարել1627–1637 թթ. մարդու մահապատժի ենթարկելու փաստը:
Ի հիշատակ «պատմական սխալի» զոհերին Նյուպորտի իշխանությունները քաղաքապետարանի մոտ քարե սալիկ են տեղադրել, որտեղ թվարկված են մահապատժի ենթարկված «վհուկների» անունները:
Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կազմակերպելու է «կախարդների տոն»:









