75-ամյա հնդիկի աչքից բժիշկները հանել են մոտ 13 սմ-ոց ճիճու

17:52 • 01.07.12

Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում բժիշկները հիվանդի աչքից մոտ 13 սանտիմետրանոց ճիճու են հանել, հայտնում է MIGnews.com-ը:

Արտառոց դեպքը տեղի է ունեցել Բոմբեյի Fortis հիվանդանոցում, որտեղ բժիշկների օգնությանն էր դիմել Կրիշնամուրտի ազգանվամբ 75-ամյա մի հնդիկ` դժգոհելով ակնախնձորակի շուրջ կարմրությունից ու քորից:


Նախնական զննությունից հետո, բժիշկները դեղահաբեր են նշանակել հիվանդին, որոնք, իբր, պետք է թեթևացնեին գրգռվածությունը:


Սակայն երբ դրանք ոչ մի արդյունք չեն տվել, բժիշկներն ավելի մանրազնին ստուգում են անցկացրել ու հիվանդի աչքում հայտնաբերել 12.5 սմ երկարությամբ ճիճու:

 

Բժիշկների միջամտությունը տևել է 15 րոպե: Նրանց խոսքով` իրենց զարմանքը մեծ է եղել, երբ աչքից դուրս են բերել «հսկային»: