Արարատում «ՈւԱԶ»–ն ընկել է ձորը. կա մեկ զոհ
Հուլիսի 1-ի, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող «Ագրիջա» կոչվող արոտավայրում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 00.40-ին, վարորդը՝ 1953 թ. ծնված Շայբաբ Բաբայանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:









