Հարավային Դակոտայում ռազմական հրշեջ ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի արևմտյան հատվածում բռնկված հրդեհը մարելու ընթացքում C-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Lenta.ru-ն:
Ջրցան համակարգով զինված ինքնաթիռի վրա վթարի պահին գտնվող 3 հոգանոց անձակազմից զոհեր չկան, սակայն ստացած վնասվածների պատճառով երեքն էլ հոսպիտալացվել են:
Ներկայում հետաքննություն է սկսվել` վթարի պատճառը բացահայտելու նպատակով:









