Air France-ի օդանավը 90 000 լիտր վառելիք է լցրել Բալթիկ ծովը
Փարիզից Տոկիո թռչող Air France-ի A 380 ինքնաթիռը թռիչքի ժամանակ 90 հազ լիտր վառելիք է լցրել Բալթիկ ծովը, հայտնում է Euromag-ը:
Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանի տարածքում խնդիրներ են առաջացել, և անձնակազմը որոշել է վառելիքը Բալթիկ ծով բաց թողնել:
Ըստ նախնական տվյալների` խնդիրներ են առաջացել դռների հետ, որոնք լուծելու համար հարկավոր է եղել ազատվել օդանավում եղած ավելորդ զանգվածից: Օդանավն իջել է 7600 մ բարձրության, ապա հետ շրջադարձ է կատարել դեպի Շվեդիա և բաց թողել վառելիքը:









