Ռուսաստանում մահացած ադրբեջանցուն թաղել են քրիստոնեական օրենքներով

13:24 • 02.07.12

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում բնակվող ադրբեջանցի Հոշգար Ալիևը խեղդվել է գետում, իսկ նրան թաղել են քրիստոնեական կանոններով. տեղեկացնում է արդբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիևը Ռուսաստանում բնակվել է առանց փաստաթղթերի, որովհետև տարիներ առաջ կորցրել է դրանք և կապն ընտանիքի հետ ու  չի կարողացել վերադառնալ Ադրբեջան: Նա քաղաքացիական ամուսնությամբ ապրել է մի ռուս կնոջ հետ:

Եվ քանի որ ադրբեջանական նրա ընտանիքի մասին որևէ տեղեկություն չի եղել, Ալիևին թաղել են քրիստոնեական ավանդույթներով, իսկ նրա գերեզմանին անգամ խաչ են կանգնեցրել:


Այդ մասին տեղեկացած ադրբեջանցի հայրենակիցները հանել են խաչը, սակայն չեն կարողանում գտնել նրա հարազատներին` դիակը Ադրբեջան տեղափոխելու համար: