Չինական բանկերն աշխարհի ամենաշահութաբեր ֆինանսական հաստատություններն են

16:16 • 02.07.12

Աշխարհի ամենաշահութաբեր բանկերի վարկանշային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական ֆինանսական հաստատությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով The Banker magazine-ի կողմից կազմված ամենամյա վարկանշային աղյուսակը:

 

Առաջին տեղում է Չինաստանի արդյունաբերության ու առևտրային բանկը (Industrial and Commercial Bank of China), որի շահույթը 2011թ.-ին կազմել է 43.2 մլրդ դոլար: Դրան հաջորդում են Construction Bank-ը` 34.8 մլրդ, Bank of China-ն` 26.8մլրդ դոլարով: Չորրորդ տեղում է ամերիկյան J.P. Morgan-ը` 26.7 մլրդ դոլարով: Իսկ Եվրոպայի ամենաշահութաբեր բանկը շվեյցարական HSBC-ն է (5-րդ տեղ), որին հաջողվել է աշխատել 21.9 մլրդ:


Վնասների առումով առաջատարը հունական National Bank of Greece-ն է, որը նախորդ տարի կորցրել է 17.4 մլրդ դոլար:


Հուսալիության վարկանշային աղյուսակում առաջատարը Bank of America-ն է, երկրորդը` J.P. Morgan-ը: Չորս չինական ֆինանսական հաստատություններ, այդ թվում` շահութաբերության առումով երեք առաջատարները, ընդգրկվել են առաջին տասնյակում:

 

Վերջին տարվա ընթացքում Չինաստանը մի շարք բարեփոխումների մասին է հայտարարել, որոնք պետք է ազատականացնեն երկրի բանկային հատվածը: Մասնավորապես` այս տարվա ապրիլին երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ Չինաստանը պետք է վերացնի պետական բանկերի մենաշնորհը, քանի որ այն խանգարում է տնտեսության զարգացմանը: