Հայաստանում ու Գերմանիայում հետախուզվող առավել վտանգավոր հանցագործ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադում
ՌԴ-ի Վոլգոգրադ քաղաքի Վորոշիլովյան թաղամասում ձերբակալվել է Հայաստանի ու Գերմանիայի կողմից 2003թ.-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործ, 37-ամյա Անդրանիկ Երեմյանը:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` վկայակոչելով իրավապահներին, Երեմյանը Հայաստանում մեղադրվում է 3 մարդու սպանության, իսկ Գերմանիայում` փրկագին ստանալու նպատակով մարդ առևանգելու մեջ:
Ոստիկանական խուզարկության ընթացքում նրա տանը հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, 6 փամփուշտ, նաև մի քանի կեղծված անձնագիր:
Հայաստանի օրենսդրության համաձայն` Երեմյանին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ գերմանական օրենսդրության համաձայն` մինչև 15 տարվա ազատազրկում: Ձերբակալության մասին տեղեկացվել են 2 երկրների իրավապահները:









