«Համաս»-ի առաջնորդն ահաբեկչությունների համար ստացել է ցմահ ազատազրկման 54 ժամկետ
Իսրայելի զինվորական դատարանը կիրակի «Համաս» շարժման ռազմականացված թևի առաջնորդներից Իբրահիմ Համադին դատապարտել է 54 ցմահ ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2000թ.-ին Իսրայելում պաղեստինցի գրոհայինների կողմից իրականացված մի շարք ահաբեկչությունների մեջ, հայտնում է NEWSru Israel-ը:
Այդ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 46 իսրայելցի, ավելի քան 400-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկչություններից 8-ը հաջողվել է կանխել: Այս ութ փորձի, ինչպես նաև յուրաքանչյուր զոհի համար դատարանը 47-ամյա ահաբեկչի համար նշանակել է մեկական ցմահ բանտարկություն: Բոլորը միասին կազմում է 1350 տարվա ազատազրկում:
Համադի կազմակերպած ահաբեկչությունների թվում է նաև Երուսաղեմի Սիոն հրապարակում 2001թ.-ին մահապարտի իրականացրած պայթյունը, որի հետևանքով զոհվեց 11 մարդ, տասնյակն էլ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:









