Իրանը արաբական լցանավերի համար Հորմուզի ջրանցքը փակելու օրինագիծ է պատրաստում

21:00 • 02.07.12

Իրանի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության կոմիտեն օրինագիծ է նախապատրաստել, որով նախատեսվում է փակել Հորմուզի ջրանցքը նավթային այն լցանավերի համար, որոնք ուղևորվում են Թեհրանի դեմ պատժամիջոցներն աջակցող երկրներ, հաղորդում «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:


Ինչպես հայտարարել է իրանական խորհրդարանական Իբրահիմ Աղա-Մոհամմադին, այդ օրինագիծը պատասխան է Թեհրանի նկատմամբ ԵՄ-ի կողմից մտցված պատժամիջոցներին: