Ամերիկահայ քաղաքական գործիչ Գրեգ Գրիգորյանը վճարել է կնոջ պարտքերը՝ սննկացումից հետո

11:43 • 02.07.12

Կալիֆորնիայի 43-րդ Ընտրական շրջանում ԱՄՆ-ի հանրապետական թեկնածու Գրեգ Գրիգորյանը, որն ինքն իրեն «բիզնեսի պահպանողական» է որակել, 49 հազար դոլարի պարտք է մարել իր բանկային քարտի պարտքից, հայտնում է Glendale Press-News-ը:


2011-ի մարտին նրա կինը՝ Քրիստինը, սնանկ էր հայտարել իրեն: Մեկ ամիս անց Գրիգորյանը համապարտատեր էր ճանաչվել, քանի որ կնոջ հայցում եկամտի աղբյուր նշված էր եղել ամուսինը:

Գրիգորյանը հայտնել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ կինը պարտքեր է կուտակել (մոտ 50 000 դոլար) և չի կարողացել հիշել, թե կոնկրետ ինչի վրա է կինը ծախսել գումարը:


Գրիգորյանները 5 երեխա ունեն, նրանց ամենամյա ընտանեկան բյուջեն գնահատվում է 80 640 ԱՄՆ դոլար: Կալիֆորնիայում նրանց ընտանիքի մեծության ընտանիքների համար միջին բյուջե է սահմանված 100 000 դոլարը:

Գրիգորյանները նաև 495 000 դոլար հիպոթեքային պարտք ունեն, չնայած նրանց տունը գնահատվում է 340 938 դոլար:

 

Նրանց այս ընթացքում արգելված էր օգտվել տանից կամ մեքենաներից: