Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

16:08 • 02.07.12

Ադրբեջանի Աղդամի շրջանի Յուսիֆջանլը գյուղի տարածքում երկու զինծառայող է պայթել ականի վրա:

 

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ադրբեջանական բանակի զինվորներ Սաբիր Քերիմլին ու Իսմաիլ Հուսեյնովը: Նրանց վիճակը բնութագրվում է բավարար: