Հարավաֆրիկացին Բաքվում խաբել է բոլորին ու արժանացել պրոֆեսորի կոչման

19:32 • 02.07.12

Բաքուն իրեն խաբված է զգում: Պարզվել է, որ տարիներ առաջ` 2007թ.-ին, Բաքվում անցկացված միջազգային էներգետիկ կոնգրեսին մասնակցած Հարավաֆրիկյան Հանրապետությունից պրոֆեսոր Ալֆրեդ Նեվհութանդան հանդես է եկել նավթագազային թեմային նվիրված «գողացված» զեկույցով: Ավելին, այդ զեկույցի համար նա արժանացել էր Ադրբեջանի Ecoenergy միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման:

 

Ինչպես փոխանցում է Vesti.az-ը` վկայակոչելով անգլալեզու աֆրիկյան լրատվամիջոցներին, այժմ գրագող պրոֆեսորը պետք է ապացուցի հակառակը: Սակայն սկանդալը մեծ թափ է առնում, քանի որ սկսել է ուսումնասիրվել այլ երկրներում նրա ներկայացրած զեկույցների իսկությունը:

«Իսկ ինչ է սպասվում կոչմանը, ցույց կտա ժամանակը»,- նշում է գործակալությունը: