Կարմիր խաչը տարհանել է Դումայի բնակչության որոշ մասին

14:33 • 02.07.12

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) անդամներին հաջողվել է 26 բնակիչ տարհանել Դամասկոսի` պաշարման մեջ գտնվող Դումա արվարձանից, հայտնում է Associated Press-ը:

 

Շաբաթ օրը Սիրիայի կառավարական զորքերը «մաքրել են» Դուման ընդդիմադիրներից` 10 օր տևած գրոհներից հետո, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները վնասվածքներ ստացել` առաջացնելով հումանիտար լուրջ ճգնաժամ:

 

Հաջորդ օրը Կոմիտեն Սիրիայի` Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի մի քանի անդամների հետ միասին հնարավոորություն է ունեցել մուտք գործել Դումա, որտեղից հիմնականում տարհանել է երեխաներին և տարեցներին:

 

Ըստ սիրիական լրատվամիջոցների` ներկայում փորձ է արվում վերականգնել երկարատև բախումների հետևանքով խափանված էլեկտրաէներգիայի և այլ ենթակառութվածքների աշխատանքը: