Պսիխոդելիկ ռոքի հիմնադրի կիթառը վաճառվել է 62 500 դոլարով
Պսիխոդելիկ ռոքի հիմնադիր Ջերի Գարսիայի կիթառը աճուրդի է հանվել Լոս Անջելեսում և վաճառվել 62 500 դոլարով, գրում է «Բիզնես Սթայլ»-ը:
Lucky Number 13 անվանումով երաժշտական գործիքը ժամանակին ստեղծվել է հատուկ Գարսիայի համար Alembic ընկերության կողմից` կիթառների հանրահայտ դիզայներ Դրագ Իրվինի նախագծով:
Կիթառի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի որբ երեխաների բարեգործությամբ զբաղվող հիմնադրամներից մեկին:
Ջերի Գարսիան կիթառ նվագել սովորել է 15 տարեկանում և նույնիսկ վնասված աջ ձեռքի հանգամանքը չի խոչնդոտել, որ նա դառնա իսկական վիրտուոզ:









