Շևարդնաձեն ներողություն է խնդրել վրաց ժողովրդից` իշխանությունը Սաակաշվիլիին փոխանցելու համար
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն զղջում է իշխանությունը Միխեիլ Սաակաշվիլիին փոխանցելու համար: Այս մասին նա ասել է «Ասավալ դասավալի» թերթին այսօր տված հարցազրույցում:
Շևարդնաձեի խոսքով` «երկրի ու ժողովրդի առաջ իր ամենամեծ մեղքն այն է, որ նա իշխանությունը փոխանցել է Սաակաշվիլիին»:
«Այդ ժամանակ (2003թ. նոյեմբերին-Tert.am) ես այլ տարբերակ չունեի, քան ժամանակից շուտ հրաժարական տալը, սակայն ես պատրաստ եմ հազար անգամ ապաշխարել ու ներողություն խնդրել ժողովրդից իշխանությունը Սաակաշվիլիին փոխանցելու համար: Ես խոստովանում եմ իմ սխալը և ներողություն խնդրում ժողովրդից»,- ասել է նա:
Շևարդնաձեն կրկին քննադատության է ենթարկել Սաակաշվիլիի գործունեությունը և ասել, որ «նա ի վիճակի չէ լուծել Վրաստանի հիմնական խնդիրները»:









