Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 2000 մարդ է տարհանվել
Իսպանիայի Վալենսիա քաղաքի մոտակայքում, երկու տարբեր վայրերում բռնկված անտառային հրդեհները դեռ հնարավոր չի եղել վերահսկողության տակ վերցնել: Ընդհանուր առմամբ այրվում է մոտ 50 հազար հեկտար անտառային տարածք:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, արդեն 3 օր շարունակվող հրդեհների պատճառով մոտ 2000 մարդ է տարհանվել։
Կրակը մարելու համար պայքարում են 1350 հրշեջներ, օգտագործվում է 40 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Մասնագետները նշում են, որ սա վերջին սա տարիներին բռնկված ամենախոշոր հրդեհ է Իսպանիայում:
Չնայած ունեցած ֆինանսական խնդիրներին` երկրի կառավարությունը 15 միլիոն եվրո է տրամադրել` հրդեհը մարելու աշխատանքներն ուժեղացնելու համար:









