Բրիտանական քաղաքում առաջարկվում է կանգնեցնել հղի կնոջ արձան
Բրիտանացի արվեստագետ Դեմիեն Հըրսթն Իլֆրակում ծովափնյա քաղաքի ղեկավարությանն առաջարկել է կանգնեցնել իր կողմից արված 20 մետրանոց հղի կնոջ արձանը, ում ձախ ձեռքին թուր է, իսկ աջ ձեռքին` կշեռք և իրավագիտության մասին գրքեր: Ինչպես հայտնում է BBC News-ը, «Ճշմարտություն» արձանը «ճշմարտության ու արդարադատության ժամանակակից այլաբանությունն է»:
«Անգլիական ժառանգություն» պատմական շինությունների ու հուշարձանների պետական հանձնաժողովից հայտնել են, որ այս նախագիծը, հավանաբար, մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի:
Եթե քաղաքային խորհուրդն ընդունի Հըրսթի առաջարկը, ապա արձանը կկանգնեցվի նավակայանում: Արվեստագետը պատահական չի ընտրել հենց այս քաղաքը, քանի որ Իլֆրակումում նա ունի սեփական ռեստորան:
Դեմիեն Հըրսթն ամենաթանկ գնահատվող ժամանակակից արվեստագետներից է:










