Մահացել է Սաուդիան Արաբիայի թագավորը. արաբալեզու մամուլ
Արաբալեզու որոշ կայքեր տեղեկություն են տարածել այն մասին, որ մահացել է Սաուդիան Արաբիայի 88-ամյա թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ Ազիզը:
Ar-rasad, TopNews, Al-Vahdavi.net, MehrNews.com և այլ լրատվամիջոցներ լրատվամիջոցները պնդում են, որ թագավորը մահացել է Մարոկկոյում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդիան Արաբիայի թագավորը, ԱՄՆ-ում բուժում ստանալուց հետո մեկնել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաք` բուժումը շարունակելու:
Պաշտոնական աղբյուրները հերքում են թագավորի մահվան մասին լուրերը: Լռում են նաև խոշոր լրատվական գործակալությունները: Ինքը, թագավորը, վաղուց չի հայտնվել հանրության մեջ:
Արաբալեզու կայքերն ընդգծում են, որ նման լուրերը սովորաբար գաղտի են պահվում, քանի դեռ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, իսկ անվտանգության և իրավապահ մարմինները չեն բերվել լրիվ պատրաստվածության:
IslamNews-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը Ջիդդեյում ` Կարմիր ծովի մոտակայքում ռազմական պատրաստվածության են բերվում: Երկրի իշխանությունները դա պատճառաբանում են տարածաշրջանում առկա լարվածությամբ և Հորմուզի նեղուցը Իրանի կողմից հավանական շրջափակումով:
Փորձագետների համոզմամբ` Սաուդիան Արաբիայի թագաժառանգի մահը, հիմա էլ թագավորի մահվան մասին լուրերը կարող են երկրում անկարգությունների պատճառ դառնալ:









