Վանաձորում ամբողջությամբ այրվել է միկրոավտոբուս

08:21 • 03.07.12

Այսօր՝ ժամը 01.35-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ նախկին նավթամթերքի բազայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել՝ 02.07֊ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Գասպարյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի 36 SL 580 պետհամարանիշով միկրոավտոբուսը: