Թուրքմենստանի նախագահը «Կադիլակ» է նվիրել հողագործներին` առատ բերքի համար

16:11 • 03.07.12

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շքեղ Cadillac Escalade մեքենա է նվիրել Լեփաբ մարզի հողագործներին` հավաքած ցորենի ռեկորդային քանակի համար, հաղորդում է Associated Press-ը:

 

Գյուղացիները նման թանկ նվերի են արժանացել` այս տարվա բերքահավաքի ընթացքում հավաքելով 350 հազար տոննա ցորեն:

«Ձեր պես քաջ աշխատավորների ներդրումն անչափ մեծ տեղ է գրավում մեր երկրի` դեպի առաջ սլացող տնտեսության համար»,- նշել է Բերդիմուհամեդովը:

 

Թեև Թուրքմենստանում ընդհանրապես չեն վաճառվում ամերիկյան արտադրության մեքենաներ և դրանք ունեցողներն էլ շատ քիչ մարդիկ են, այնուամենայնիվ, մարզի ղեկավարությունն ընդունել է նվերը և նշել, որ սպորտային Կադիլակը կծառայի միմյան աշխատանքի համար: