Ադրբեջանցու արկածներն Իտալիայում. նա քնել է ղեկին ու բախվել շքեղ առանձնատանը
Իտալիայի Մարձոկկա տեղանքում, որը հայտնի է իր շքեղ հանգստավայրերով, ուշագրավ դեպք է տեղի ունեցել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել իտալական լրատվամիջոցներում: Բեռնատարի ադրբեջանցի վարորդը քնել է ղեկին ու, կորցնելով կառավարումը, բախվել շքեղ առանձնատներից մեկին, հայտնում է Vesti.az-ը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` բեռնատարը, մասնավորապես, բախվել է առանձնատան քարե ցանկապատին:
Ականատեսների վկայությամբ` չնայած ուժեղ հարվածին, որի ձայնը, ի դեպ, լսվել է մեծ հեռավորության վրա, ադրբեջանցին չի ստացել և ոչ մի վնասվածք, նույնիսկ` քերծվածք:
Ավտոմեքենայի բռնկման վախից դրդված հրշեջ ծառայություն է զանգահարել 118 բնակիչ: Իտալական լրատվամիջոցների համաձայն` առանձնատան սեփականատերն այդպես էլ չի հավատացել, որ վարորդը ողջ ու առողջ է:









