Չինաստանում զոհվել են օդանավի առևանգման փորձ կատարած երկու հանցագործները

03:52 • 03.07.12

Չինաստանում զոհվել են ինքնաթիռ առևանգելու մեջ կասկածվող 6 անձից 2-ը: Նրանք փորձել են ներխուժել օդաչուների սրահ, օգտագործելով կոտրած ալյումինե ձեռնափայտը, հաղորդում է BBC-ն:


Global Times պարբերականի տվյալներով, նրանք մահացել են հիվանդանոցում օդանավի անձնակազմի և ուղևորների հետ բախման ընթացքում ստացած վերքերից:


Ուրբաթ Չինաստանի Սինցսզյան-Ույգուրյան ինքնավար մարզում Tianjin Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի առևանգման փորձ է կատարվել:


Թռիչքի սկզբից 10 րոպե անց, 6 մարդ փորձել է առևանգել օդանավը, ինչը կանխվել է անձնակազմի և ուղևորների ուժերով: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնակետի օդանավակայանում:


Միջադեպին ի պատասխան, Համաշխարհային ույգուրական կոնգրեսի ղեկավար Դիլքսատ Ռաքսիտը «Ասոշիեյթիդ փրեսին» հայտարարել է, որ վիճաբանությունը և բախումը կարող էր բռնկված լինել օդանավում տեղի պատճառով, այլ ոչ օդանավի առևանգման համար: