ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կմեկնարկի հուլիսի 10-ից

12:00 • 03.07.12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածաշրջանային այցը կմեկնարկի հուլիսի 10-ից: Այս մասին ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով` այս անգամ տարածաշրջանային այցը կսկսվի Բաքվից:


«Այնուհետ մենք կայցելենք ղարաբաղյան շրջան, ինչից հետո կուղևորվենք Երևան»,- ասել է նա:

 

Պոպովի խոսքով` այցի շրջանակում իրենք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն փարիզյան հանդիպման (տեղի էր ունեցել հունիսի 17-ին, ԱԳ նախարարների միջև) արդյունքները, ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները: