Ֆրանսիայի վարչապետը քաղաքացիներին ճգնաժամի դեմ պայքարի համար համախմբվելու կոչ է արել
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Արնոն երկրի քաղաքացիներին կոչ է արել համախմբվել «աննախադեպ» պարտքային ճգնաժամի դեմ պայքարի համար, հաղորդում է BBC-ն:
Վարչապետը խորհրդարանի է ներկայացրել սոցիալիստների կառավարության առաջիկա 5 տարվա նախագիծը:
Արնոն հաստատել է, որ ավելի քան 1 մլն եվրո գումար վաստակող ֆրանսիացիների եկամուտները 75% հարկման կենթարկվեն:
Նա նաև հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է ստեղծել հավելյալ 150 հազար աշխատատեղ, աշխատանք տրամադրելավ ավելի շատ ուսուցիչների և ավելացնելով ոստիկանության հաստիքները:









