Հունական տնտեսության վիճակը ավելի է վատանում. Աթենք

22:52 • 03.07.12

Հունաստանի նոր կառավարությունը հայտարարել է, որ հունական տնտեսության վիճակը վատթարացել է, և նախկինում հրապարակված կանխատեսումները վերանայված են նվազման ուղղությամբ, հաղորդում է BBC-ն:

 


Թարմացված տվյալների համաձայն, Հունսատանի տնտեսությունը այս տարի կկրճատվի 6,7%-ով:


Կառավարության մամլո խոսնակի խոսքով, տնտեսական ցուցանիշների վատթարացումը կապված է ԵՄ-ի հակաճգնաժամային միջոցառումների պայմանագրի պայմանների հետ:

 


Ինչպես նշում են Աթենքում, խիստ տնտեսման համար իրականացվող ծրագիրը հակաարդյունավետ էր, և ծախսերի զգալի կրճատումը բացասաբար անդրադարձավ երկրի տնտեսության վրա: